Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Հազարամյակներով փնտրում ես քո գոյության իմաստն ու ամեն ինչ անում ես, որ չգտնես

Հազարամյակներով փնտրում ես քո գոյության իմաստն ու ամեն ինչ անում ես, որ չգտնես
20.11.2024 | 06:59

Խե՜ղճ, խե՜ղճ մարդ արարած։ Մեղքերի, հակասությունների մեջ թաղված, բնազդներիդ ձեռը կրակն ընկած, ինքդ քեզ ոչնչացնող, շրջապատդ բնաջնջող, անզորությունից ատելության սարդոստայններ հյուսող ու դրանց մեջ խճճվող, իրականությունից փախչող ու օդում քեզ համար անիրական ամրոցներ կառուցող հիվանդ արարած։

Խաչ ես հանում քո մարգարեներին, որ հետո կուռք սարքես ու պաշտես, ու ինքդ էլ՝ խաչը շալակդ առած, փակ աչքերով բարձրանում ես գողգոթա, որ վերևից նայես քո ստեղծագործ ձեռքերով ոչնչացրած աշխարհին։

Քեզ բաժին ընկած աստվածային կայծով հրդեհում ես քո բոլոր ճանապարհները, հետո կրակների միջով խարխափելով քայլում դեպի անդունդ։

Հազարամյակներով փնտրում ես քո գոյության իմաստն ու ամեն ինչ անում ես, որ չգտնես։

Ծիծաղելի թղթի կտորներ ես ստեղծել, դրանց նվիրել քո ամբողջ կյանքը, դրանց համար մորթում ես քո նմաններին, գողանում, թշնամանում։

Փախել ես բնությունից, հսկայական բանտեր ես կառուցել՝ միլիոնավոր բանտախցերով, փակվել ես դրանցում ու քեզ համարում ես ազատ։

Ամբողջ եռանդդ ու կարողությունդ ծախսում ես քո նմաններին ոչնչացնող սարքեր ստեղծելու վրա։

Քեզ գիտակցություն ա տված, որ հաղթահարես բնազդներդ ու բնության օգնականը դառնաս, իսկ դու էդ գիտակցությամբ սպասարկում ես բնազդներդ ու ոչնչացնում բնությունը։

Խե՜ղճ մարդ արարած, դատապարտված մարդ արարած․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10492

Մեկնաբանություններ